211652_close_icon
views-count2065 դիտում article-date 16:01 13-06-2016

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա սիրված երգչուհի, ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին:  Մենք կորցրեցինք ժողովրդական այն բացառիկ ձայնը, որը տասնամյակներով հնչում էր Հայաստանում ու նրա սահմաններից անդին, հնչում էր ու հմայում ունկնդրին, հնչում էր ու տարածում հայ երգը եւ լեզուն: Օֆելյա Համբարձումյանի ընդգրկուն երգարվեստն ինքնատիպ էր ու յուրահատուկ իր մեղեդայնությամբ եւ կատարողական տեխնիկայով: Նրա կյանքն ու բազմամյա մշակութային գործունեությունն անբաժանելի էին բեմից, որտեղ նա կարողացավ փայլուն կերպով իրացնել իր բնատուր հարուստ շնորհքն ու բազմապատկել հայ կատարողական արվեստի ավանդույթները: Օֆելյա Համբարձումյանի ձայնը հնարավոր չէր շփոթել որեւէ այլ երգչի ձայնի հետ, ձայն, որ դեռ կշարունակի հնչել նրա արվեստի երկրպագուների եւ աշակերտների սրտերում: Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եւ վշտակցում եմ տաղանդավոր երգչուհու ընտանիքին, հարազատներին, նրա բարձր արվեստը գնահատողներին»:

Նմանատիպ նյութեր