211652_close_icon
views-count1866 դիտում article-date 21:00 13-06-2016

Քննարկման առանցքում գենդերային հիմնախնդիրներն են

Հունիսի 10-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման մշակութային համատեքստը XXI դարում» խորագրով կլոր սեղան-քննարկումը: ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի կողմից իրականացվող քննարկման նպատակն էր հանրությանը ներկայացնել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումները և գործողությունները, որոնք ուղղված են գենդերային հիմնախնդիրների լուծմանը և ինստիտուցիոնալ մակարդակում միջամտությունների իրականացմանը: Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննարկման ընթացքում փորձ է արվել մեկտեղել ոլորտում ներգրավված մասնագետների տեսակետները գենդերային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև ներկայացնել կատարված վերջին հետազոտությունների արդյունքները. «Այս միջոցառումը նպատակ ունի նաև գիտական հարթակ ստեղծելու գենդերային հիմնախնդիրների մշակութային ընկալումների քննարկման և XXI դարում դրանց փոխակերպումները ներկայացնելու համար»: Կլոր-սեղան քննարկման ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գենդերային ուսումնասիրությունների մշակութային ասպեկտները, գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացման առանձնահատկությունները, գենդերային ուսումնասիրությունների ինստիտուցիոնալացմանը նպաստող և խոչընդոտող գործոնները, գենդերային ուսումնասիրությունների զարգացման հեռանկարները ինստիտուցիոնալ մակարդակում և այլն: Նշենք նաև, որ կլոր-սեղան քննարկումն ուղեկցվում էր հարց ու պատասխանով: Ներկայացված հետազոտությունները տեղադրվելու են նաև կենտրոնի կայքէջում, իսկ լավագույնները տպագրվելու են առանձին ժողովածուի տեքսով:

Նմանատիպ նյութեր