3461 դիտում
23:34 02-07-2018
Հոգեբուժական օգնության խնդիրները` քննարկման առանցքում
Հոգեբուժական հաստատությունների ղեկավարների, պրակտիկ հոգեբույժների մասնակցությամբ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի գլխավորությամբ քննարկվել են «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն առնչվող հարցեր:
Կատարվելիք փոփոխությունները միտված են հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա օրենսդրական մի շարք բացեր լրացնելուն, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելուն և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելուն: Քննարկման ընթացքում շեշտվել է նաեւ դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման հարցը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությանը եւ դրա կատարումն ապահովող միջոցառումներին:
Մասնագիտական այս քննարկումների կարեւորությունը շեշտադրվում է հատկապես այն առումով, որ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2004 թվականին, և դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ: Օրենքում առկա կարգավորումը չի ապահովում հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների համալիր պաշտպանությունը:
Մասնավորապես, այն երաշխավորում է միայն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող անձանց իրավունքները, մինչդեռ հոգեբուժական կազմակերպությունում չբուժվող հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքները մնում են չկարգավորված: Մեկ այլ խնդիր է գործող օրենքով դատահոգեբուժական փորձաքննությունների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների չկարգավորվածությունը:
Հոգեբուժության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ թերի կարգավորված են դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը (իրականացման ընթացակարգեր, ժամկետեր), ինչը պրակտիկայում խնդիրների է հանգեցնում:
Օրենքում փոփոխությունների միջոցով ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան խանգարումով տառապող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
Նմանատիպ նյութեր
1266 դիտում
15:51 21-02-2014
Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցերը՝ երիտասարդ գիտնականների քննարկման առանցքում
1246 դիտում
20:50 29-10-2015
Քննարկման առանցքում աշխատաշուկան է
1866 դիտում
21:00 13-06-2016
Քննարկման առանցքում գենդերային հիմնախնդիրներն են
Այս բաժնից
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21259 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1180 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու