3019 դիտում
11:12 10-12-2014
Արցախի անկախության համար թափված արյամբ էլ ավելի քաղցրացավ Արցախի հողը ու դարձավ սրբատեղի` Եռասերունդ երկրապահի և համայն հայության համար. Մանվել Գրիգորյան
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել, որը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է ստորեւ.
«ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Եռասերունդ երկրապահի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ԼՂՀ իշխանություններին և Արցախի ժողովրդին անկախության հանրաքվեի ու Սահմանադրության օրվա առթիվ:
Հայոց պատմության մեջ արձանագրված է, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախ աշխարհում հանրաքվեով անկախություն հռչակվեց, իսկ 2006 թվականին այս նույն օրն արդեն անկախացած Արցախում դարձյալ համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը:
Անկախության և ազատ ապրելու համար արցախահայությունը երկար է մաքառել: Համայն հայության միասնականության շնորհիվ արդեն իրողություն է դարձել հայոց անկախ Արցախի գոյությունը որպես հայկական ինքնուրույն և ժողովրդավարական երկրորդ պետություն:
Արցախահայության և երկրապահության առաքելությունը նույնն է, որովհետև Արցախի ողջ ժողովուրդը երկրապահ է, իսկ երկրապահ կամավորականությունն ի սկզբանե և մշտապես կանգնած է հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջին շարքում: Արցախահայության պայքարը երկրապահության պայքար է, որն այլևս անշրջելի է:
Արցախի անկախության համար թափված արյամբ էլ ավելի քաղցրացավ Արցախի հողը ու դարձավ սրբատեղի Եռասերունդ երկրապահի և համայն հայության համար:
Փառք մարտնչող արցախահայությանը:
Փառք Արցախի հերոս մայրերին, որ մարտնչող ու հերոս զավակներ են ծնում:
Փառք Արցախի ազատագրման համար նահատակված բոլոր հայորդիներին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ սիրելի Արցախի ժողովրդին հանրաքվեի և սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ հավատ ու միասնություն, ինչպես որ հավատում էինք ու միասնական էինք պատերազմի տարիներին և այդ միասնականության արդյունքում մենք ունեցանք ազատ ու անկախ Արցախ»:
Նմանատիպ նյութեր
3372 դիտում
10:45 21-09-2014
Թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները միշտ պատրաստ են ու զգոն. Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված