1921 դիտում
13:13 14-06-2016
Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին. ՀՀ Հանրային խորհրդի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ.
«Անկրկնելի ձայն, համաժողովրդական սեր, մշակութային բուռն ու երկարատև գործունեություն, որը նոր որակ ու նոր գույն հաղորդեց մեր արվեստի փառավոր պատմությանը` նվաճելով նորանոր գագաթներ ժողովրդական երգարվեստում: Օֆելյա Համբարձումյան...
Հայ ժողովուրդը կորցրեց իր վառ անհատականություններից մեկին, երգչուհու, որն իր ազգային երգի մաքրամաքուր ելևէջներով շաղկապում էր աշխարհասփյուռ հայության սրտերը:
Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչուհու ընտանիքին, հարազատներին ու համայն հայությանը»:
Նմանատիպ նյութեր
1664 դիտում
20:14 13-06-2016
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»