2587 դիտում
13:00 14-06-2016
Ինչո՞ւ Արմենին իր հետ բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրող Մադլենային դատապարտեցին
Մադլենա Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, այն է՝ Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Արմենը, ով ինչպես պարզվել է քննությամբ հանդիսանում է Արմեն Գրիգորյանը, հակառակ իր կամքին սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, դիտավորյալ գործողություններով մեղադրել է վերջինիս ծանր հանցանք կատարելու մեջ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է. Մադլենա Ավագյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և պատիժ նշանակել ազատազարկում՝ 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Նմանատիպ նյութեր
3237 դիտում
15:41 19-07-2014
Գերեզմանատան մոտ ավտոմեքենայի մեջ բռնի ուժով սեռական հարաբերություն է ունեցել նախկին կնոջ հետ
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»