211652_close_icon
views-count4435 դիտում article-date 12:44 09-01-2016

Նախկինում դատված 50-ամյա Մադլենան իր ծանոթ Արմենին մեղադրել է իր հետ բռնի ուժով սեռական հարաբերություն ունենալու մեջ

50-ամյա Մադլենա Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Արմենը հակառակ իր կամքին սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, դիտավորյալ գործողություններով մեղադրել է վերջինիս ծանր հանցանք կատարելու մեջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր