211652_close_icon
views-count14413 դիտում article-date 15:10 14-06-2016

Մանրամասներ Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանության գործից. վկային այն ֆիլմի նկարահանում է հիշեցրել

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանության գործով հերթական դատական նիստը: Հարցաքննվեցին Ալբերտ Չիլինգարյանը, ով դեպքի վայրին մոտ շենքում աշխատելիս է եղել եւ տաքսու վարորոդ Դմիտրի Սավչենկոն: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, մեղադրող կողմը նկատեց, որ նրանց նախաքննական եւ դատարանում արված ցուցմունքների մեջ տարբերություններ կային: Ալբերտ Չիլինգարյանը դատարանում պատմեց, որ այդ օրը դիմակավորված երեք անձի է տեսել եւ կարծել, որ ֆիլմ է նկարհանվում: Այնինչ, նախաքննական ցուցմունքում կրակոցներ լսելով` կարծել է, թե վարժանքներ են իրականացվում: Ինչպես նաեւ նախքննական ցուցմունքում չի նշել, որ բոլորը դիմակով են եղել: Տաքսու վարորդն էլ պատմեց, որ նրանց իր մեքենայով տեղափոխել է Ավան վարչական շրջան: Նա նշել է, որ մեքենայի մեջ չեն խոսել, այնինչ, նախաքննական ցուցմունքներով ասել էր, որ նրանք զրուցել են այն մասին, որ իրենց մեքենան փչացել է: Դատակոչված մյուս վկաները չէին ներկայացվել: Հերթական դատական նիստը նշանակվեց հունիսի 21-ին:

Նմանատիպ նյութեր