14026 դիտում
13:35 15-06-2016
Տարիներ առաջ ադրբեջանցուն նոկաուտի ենթարկած զինակոչիկի հայրը արդարություն է պահանջում. ինչո՞ւ է բժիշկը գումարի միայն մի մասը վերադարձրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ին է դիմել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 18-ամյա Կորյուն Հովհաննիսյանի հայրը` Վարուժան Հովհաննիսյանը, ով բարձրաձայնում է, որ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում իրենից պահանջել են 47 հազար դրամ` իբրև ծառայության գումար:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Հովհաննիսյանը ասում էր. «Առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղայիս պետք է տանեն բանակ: Ես չեմ հրաժարվում ու պատրաստ եմ տղայիս առողջական խնդիրները լուծելուց հետո նրան տանել զինվորական հավաքակայան: Սակայն իմ խնդրանքն է, որպեսզի երեխան բուժումը ստանա, նոր մեկնի ծառայության: Մեծ տղաս էլ այս պահին ծառայում է բանակում: Երեխայիս արյան անալիզ վերցնելու համար բժշիկ- կենսաքիմիկոսը պահանջեց 47 հազար դրամ: Ես նրան հայտնեցի, որ իմ տղան զինակոչիկ է և նշված բժշկական կենտրոն ենք եկել ուղեգրով: Բժշկուհի Մանուկյանը պատասխանեց, որ եթե ուղեգիրը բերեք, ձեր գումարը հետ կվերադարձնենք և կտանք արյան անալիզի պատասխանը: Հաջորդ օրը Ապարանի զինկոմիսարիատից նրանց ներկայացրեցի որդուս անունով տրված ուղեգիրը, սակայն վերադարձրեցին միայն 30 հազար դրամը, իսկ մնացած գումարը ոչ միայն չվերադարձրեցին,այլ մի բան էլ` սպառնաց: Մենք ունենք բազմաթիվ բժշկական տեղեկանքներ, որ տղաս լուրջ առողջական խնդիրներ ունի, սակայն այդ ամենը հաշվի չեն առնում: Իմ տղան` Կորյուն Հովհաննիսյանը Կիոկուշին-Կան-Կարատե-Դո համահայկական ֆեդերացիայի 2013 թ-ի Հայաստանի գավաթակիր է, իսկ տարիներ առաջ էլ Թբիլիսիում մայիսի 9-ին իր սպորտաձևով նոկաուտի է ենթարկել ու տապալել ադրբեջանցի մարզիկին, ինչի համար պարգևատրվել է: Բազմաթիվ մեդալներ ու գավաթներ է տղաս ստացել ու մենք մտադիր չենք խուսափել ծառայությունից, պարզապես ուզում ենք երեխան բուժումը ստանալուց հետո միայն մեկնի բանակ, իսկ նման բժիշկներն էլ թող իմանան, որ պետք չէ մարդկանց խաբել, իսկ հետո էլ` վախացնել»:
Հայրը նշում էր, որ բժշկուհին տեսնելով, որ գումարը պահանջում եմ` «ինատ ընկավ», 2-րդ անգամ տղայիցս արյուն քաշեց:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18823 դիտում
14:41 01-08-2019
Տարիներ առաջ ծառայության ընթացքում որդուն կորցրած հայրը արդարություն է պահանջում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ