1387 դիտում
14:50 15-06-2016
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ մայրաքաղաքում
Հարգելի համաքաղաքացիներ,
երթևեկության բարելավման և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով այսօրվանից Երևան քաղաքի Դեղատան և Մ. Մկրտչյան փողոցներում ուժի մեջ են մտել երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Դեղատան փողոցի՝ Մհեր Մկրտչյան և Վազգեն Սարգսյան փողոցների միջև ընկած միակողմանի երթևեկության հատվածում կփոխվի երթևեկության ուղղությունը՝ Վ. Սարգսյան փողոցից Մ. Մկրտչյան փողոց, իսկ Մ. Մկրտչյան փողոցի՝ Մ. Խորենացու և Դեղատան փողոցների հատվածում միակողմանի երթևեկության փոխարեն կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
13:46 13-12-2014
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևան քաղաքի երկու խաչմերուկներում
5932 դիտում
18:27 25-02-2017
Փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ