1161 դիտում
10:31 08-04-2015
Անցած մեկ տարվա ընթացքում մեր պահուստները անընդհատ ու շեշտակի նվազել են. «Հայկական ժամանակ»
«Երեկ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է Հայաստանի արտաքին պահուստների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ այս տարվա ապրիլի մեկի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին պահուստները կազմել են 1 միլիարդ 491 միլիոն դոլար:
Առաջին հայացքից սա «բարեբաստիկ» լուր է: Խնդիրն այն է, որ անցած մեկ տարվա ընթացքում մեր պահուստները անընդհատ ու շեշտակի նվազել են՝ 2 միլիարդ դոլարից հասնելով 1 միլիարդ 260 մլն դոլարի, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում միանգամից աճել են 230 միլիոն դոլարով: Սակայն պարզվում է, որ մի քանի շաբաթ առաջ եվրոբոնդերի միջոցով ներգրավված 500 միլիոն դոլար վարկից 300 միլիոն դոլարը ուղղվել է արտաքին պահուստների համալրմանը: Ու ստացվում է, որ 300 միլիոն դոլարով համալրվելով՝ արտաքին պահուստները աճել են ընդամենը 230 միլիոն դոլարով: Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ միայն մեկ ամսվա ընթացքում մեր արտաքին պահուստներից ծախսվել է ևս 70 միլիոն դոլար: Եթե այս տեմպերով շարունակվեն ծախսվել մեր արտաքին պահուստները, ապա դրանց լիակատար սպառման համար կպահանջվեն հաշված ամիսներ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1269 դիտում
09:41 16-06-2016
Անցած տարվա ընթացքում բանկերի իրավաբանական անձ հաճախորդների թիվը նվազել է ավելի քան 3100-ով. «Հայկական ժամանակ»
3420 դիտում
09:07 08-04-2016
Վերջին մեկ ամսում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 59 միլիոն դոլարով. «Ժողովուրդ»
1205 դիտում
09:56 11-09-2014
Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանում էականորեն նվազել է Եվրասիական միության կողմնակիցների թիվը. 168 ժամ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը