38206 դիտում
10:19 16-06-2016
Այսօր հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
Այսօրվանից մինչև հունիսի 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովյան ցիկլոնը:
Ցիկլոնի հատկապես ակտիվ կլինի այսօր և վաղը, ինչի արդյունքում գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Արմավիրում, Արարատում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, մյուս շրջաններում ցիկլոնի ազդեցությունը համեմատաբար թույլ կարտահայտվի:
Հունիսի 18-20- ին տեղումները կշարունակվեն, սակայն դրանք հատկապես կլինեն երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին:
Օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է երեկ, Արարատում այն հասել է +37, իսկ Երևանում +35 աստիճանի:
Այսօր հյուսիս- արևմուտքից նաև կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ջերմաստիճանը կնվազի մոտ 5-7 աստիճանով, Երևանում ցերեկը տատանվելով +27...+29 աստիճանի սահմաններում, հունիսի 18-20- ին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով սակայն շոգ եղանակ դեռևս չի կանխատեսվում:
[b]ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյան [/b]
Նմանատիպ նյութեր
92657 դիտում
11:28 17-11-2016
Նոյեմբերի 21-ից հանրապետության տարածք Սիբիրից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
54114 դիտում
11:52 20-02-2017
Մոտենում է երկար սպասված գարունը. փետրվարի 24-ից Եգիպտոսից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. Գ. Սուրենյան
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան