43202 դիտում
12:19 01-02-2017
Ամենացուրտը կլինի փետրվարի 3-ի և 4-ի գիշերները, իսկ փետրվարի 5-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
«Հանրապետության տարածքում գործող ցիկլոնը կեսօրից հետո կկորցնի իր ուժը, ինչի արդյունքում տեղումները գրեթե բոլոր մարզերում դեպի երեկո կդադարեն: Առաջիկա գիշերը ձյունը կշարունակվի միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում: Փետրվարի 2-ի ցերեկվանից սկսած մինչև փետրվարի 6-ը բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից կսկսվի արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը, ինչի արդյունքում փետրվարի 2-3-ը ընկած ժամանակահատվածում հատկապես գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով:
Ամենացուրտը կլինի փետրվարի 3-ի և 4-ի գիշերները, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -25….-30, Լոռիում -22…-27, Տավուշում -15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում -17….-20, Սյունիքի հովիտներում -10…-15, Սյունիքի նախալեռներում -18…-23, Արցախում -12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում -20…-25, Երևանի բարձրադիր գոտում -16…-18, ցածրադիր գոտում -23…-25 աստիճանի:
Փետրվարի 5-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքնեեր և օդի ջերմաստիճանն աստիճանաբար կսկսի բարձրանալ»,-[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
54114 դիտում
11:52 20-02-2017
Մոտենում է երկար սպասված գարունը. փետրվարի 24-ից Եգիպտոսից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. Գ. Սուրենյան
38203 դիտում
10:19 16-06-2016
Այսօր հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան
92654 դիտում
11:28 17-11-2016
Նոյեմբերի 21-ից հանրապետության տարածք Սիբիրից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ. Գագիկ Սուրենյան