211652_close_icon
views-count3720 դիտում article-date 19:03 16-06-2016

Եվրո-2016. Անգլիան վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ. տեսանյութ

Եվրո-2016-ի խմբային խմբային փուլի 2-րդ տուրում` B խմբում կայացավ Անգլիայի ու Ուելսի միջև բրտանական դերբին: Ինչպես և սպասվում էր, հանդիպումն անցավ բացառիկ լարված պայքարում և դրամատիկ ավարտ ունեցավ: Խաղի հաշիվը 1-ին խաղակեսում 30 մետր հեռավորությունից հիանալից հարվածով բացեց ուելսցիների առաջատար Գարեթ Բեյլը: Սակայն 2-րդ խաղակեսում վճռորոշ դարձան Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի որոշումները. փոխարինման դուրս եկան Ջեյմի Վարդին ու Դանիել Սթարիջը: Վարդին շատ արագ հավասարեցրեց հաշվիվը, իսկ Սթարիը հանդիպման ավելացված ժամանակում խփեց հաղթական գնդակը` 2:1: Այս հաղթանակից հետո B խմբում իրավիճակը ծայրաստիճան խճճված է. բոլոր թիմերն էլ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն են պահպանում: Սթարիջի գոլի շնորհիվ Անգլիան դարձավ առաջատար` 4 միավոր, Ուելսն ու Սլովակիան ունեն 3-ական միավոր, իսկ Ռուսաստանը` 1: [b]Եվրո-2016, խմբային փուլ, 2-րդ տուր [/b] Անգլիա-Ուելս` 2:1 Գոլերը`Վարդի, 56, Սթարիջ, 90+2 – Բեյլ, 42
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր