23215 դիտում
22:33 16-06-2016
Չարենցավան քաղաքում 21-ամյա վարորդը «Նիվայով» գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտում․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ 21-ամյա Լևոն Մկրտչյանը, Չարենցավան քաղաքում Երևանյան և Մելտոնյան փողոցների խաչմերուկում իր վարած Վազ 21-21 մակնիշի 03 UU 611 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր գլորվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ․Մկրտչյանն ու ուղևորներ՝ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի բնակիչներ 15-ամյա Սամվել Հայրապետյանը, 16-ամյա Հարություն Պետրոսյանը և Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի բնակիչ 15-ամյա Սարգիս Ենգիբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Արման Զարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն բաժնի՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ․Շամշյանի տեղեկություններով վարորդ Լ․Մկրտչյանը աշխատում է Բջնի գործարանում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+