1860 դիտում
10:36 17-06-2016
Կարելի է գտնվել համակարգից դուրս և ազդել, նպաստել դրա փլուզմանը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Գորբաչովը և Ելցինը խորհրդային համակարգի մի մասն էին՝ Պոլիտբյուրոյի անդամներ։ Այնուամենայնիվ, նրանց գործուն մասնակցությամբ այդ համակարգը քանդվեց, չքննարկենք՝ արդյոք դա դրական երևու՞յթ էր, թե՞ բացասական։ Պուտինը համեմատաբար նոր և համեմատաբար ժողովրդավարական Ռուսաստանի իշխող համակարգի մաս էր, և այդ դերում իր ճանապարհն սկսեց մտավորական Անատոլի Սոբչակի թիմում, այնահետև Մոսկվայում՝ Ելցինի վարչակազմում տարբեր պաշտոններ էր զբաղեցնում։ Բայց արդեն մի քանի տարի է՝ Պուտինը փորձում է տանել երկիրը հակառակ՝ «խորհրդային» ուղղությամբ (դարձյալ չքննարկենք, թե որքանով է դա հնարավոր, եթե Գորբաչովը ու Ելցինը խորհրդային շրջանում լինեին այլախոհներ, կամ եթե Պուտինը Ելցինի շրջանում լիներ որևէ կոմունիստական խմբակի անդամ, նրանց հաստատ չէր հաջողվի իրագործել իրենց նպատակները։
Խնդիրն, իհարկե, այդքան միանշանակ չի։ Կարելի է գտնվել համակարգից դուրս և ազդել, նպաստել դրա փլուզմանը կամ արմատական վերափոխմանը։ Նպաստել, ոչ թե իրագործել։ Այսինքն՝ Ելցինը հաշվի էր նստում խորհրդային այլախոհների և քիչ թե շատ ազատական հայացքներ ունեցող մտավորականների (օրինակ՝ նույն պրոֆեսոր Սոբչակի) կարծիքի հետ, Պուտինն, անշուշտ, տեսնում է «ճոճանակի» հակառակ կողմը՝ «Ռուսաստանի կայսերական փառքը վերականգնելու» ձգտումն արտահայտող հասարակական տրամադրությունները։ Բայց գործող անձինք սովորաբար համակարգից են՝ նույնիսկ Սաակաշվիլին էր Շևարդնաձեի մոտ Արդարադատության նախարար աշխատում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3471 դիտում
22:50 29-07-2020
Արիզոնայում ռելսերից դուրս եկած գնացքում հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը
871 դիտում
21:11 13-05-2015
Չնայած Բեռլինի պատի փլուզմանը` գիտակցության մեջ «պատը» դեռ մնացել է. Չավուշողլու
Այս բաժնից
1249 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2299 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»