211652_close_icon
views-count3232 դիտում article-date 20:15 17-06-2016

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ ս. թ. հունիսի 18-ից հուլիսի 7-ը կանցկացնի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը: 2005 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող մեծածավալ երաժշտական այս փառատոնը սպասված տոն է արվեստասերների համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ՝ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն: 2008 թվականից մինչ օրս փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006 թվականից: «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի շրջանակում հանդիսատեսին կներկայացվի հինգ համերգից բաղկացած համերգաշար /Ծրագիրը կցվում է/: Փառատոնի բացման համերգը կկայանա ս. թ. հունիսի 18-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների սրահում»: Համերգը նվիրվում է անվանի տենոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական և Լիտվայի Հանրապետության վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Փառատոնի փակման համերգը կկայանա հուլիսի 7-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների սրահում»: Ս. թ. հունիսի 17-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում, «Ազգային պատկերասրահ» փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ, փառատոնի հիմնադիր-նախագահ Մարիամ Շահինյանը, փառատոնի մեկնարկի համերգի մասնակիցներ` դիրիժոր Հարություն Արզումանյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

Նմանատիպ նյութեր