18627 դիտում
21:16 17-06-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ գյումրեցիներին՝ վերադարձնել երկաթգծի «Լոկոմոտիվային մարզադաշտը», իսկ քաղաքապետը կամ ու կացի մեջ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ Շիրակի մարզի նախկին ու ներկա մարզպետներն ու Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարում էին, թե Գյումրին իրենց համար համարվում է հարազատ բնօրրան, և իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի Գյումրիում արտագաղթ տեղի չունենա, մեծ թվով գյումրեցիներ օրեր առաջ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով գտնվում էր Գյուրիում, դիմում էին, որպեսզի քաղաքի Ղանդիլյան փողոցի վրա գտնվող, դեռ ԽՍՀՄ տարիներից հայտնի երկաթգծի «Լոկոմոտիվային մարզադաշտը» փրկեն կործանումից։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյումրեցիները նշում էին․
«Գյումրին միշտ փայլել է նաև իր մարզական հերոսներով, ու այդ հերոսների մեծ մասը ժամանակին իրենց մարզական պարապմունքներն անցկացրել են նաև նշված մարզադաշտում։ Այս մարզադաշտը կործանումից փրկելու համար շատ գումար պետք չէ, եթե Բալասանյանը իր ջիպերի անվահեծաններն ու անվադողերը վաճառի, ու այդ գումարը դնի մարզադաշտի վերականգման վրա, հաստատ չի տուժի՝ կարժանանա գյումրեցիների օրհնանքին։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը գյումրեցիների խնդրանքը փոխանցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և վերջինս պատասխանեց, որ կառավարությունը կքննարկի այդ հարցը, և անպայման դրական լուծում կտան։
Ֆոտոլրագրողը այդ հարցով լրացուցիչ անգամ դիմեց Բալասանյանին և վարչապետին, ասելով, որ գյումրեցիները ասում էին, որ դրա համար շատ գումար պետք չէ, և իմանալով ինչքան գումար է անհրաժեշտ մարզադաշտը կարգի բերելու համար, վարչապետը խոստացավ, որ ֆինանսական հարցերը կլուծի, քանի որ առաջին հերթին առողջ ապրելակերպի և երեխաների համար է արվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20869 դիտում
17:10 05-11-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ի՞նչ խոստացավ 102-ամյա Անուշավան պապին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1268 դիտում
19:20 19-11-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ
Այս բաժնից
16873 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ