211652_close_icon
views-count26895 դիտում article-date 21:44 17-06-2016

Ծեծկռտուք Երևանում․ «Երևան սիթի»-ի մոտ վրացին ու իրանցին ծեծել են միմյանց

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել, հունիսի 16-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի, 1-ին վաշտի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեի «Երևան սիթի» սուպերմարկետի մոտից ոստիակնություն են բերման ենթարկել 2 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է այդ քաղաքացիներն են՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան քաղաքի բնակիչ 33-ամյա Սաիդ Խոդաբաղշին և Վրաստանի քաղաքացի, Թբիլիսի քաղաքի բնակիչ 35-ամյա Գրիգորի Թերեմուշենիինը։ Պարզվել է, որ նույն օրը վերջիններս «Երևան սիթի»-ի մոտ վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ էլ Թերեմուշենիինը հարվածներ է հասցրել Խոդաբաղշինին։

Նմանատիպ նյութեր