211652_close_icon
views-count37277 դիտում article-date 10:53 18-06-2016

«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը հերթական անգամ այցելեց Արցախ. զոհված զինվորի 26 ընտանիք ստացան խոշոր դրամական օգնություն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 2 օր է` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ( ՀԷՑ) ընկերության աշխատակիցները գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քառօրյա պատերազմում զոհված ընտանիքների անդամները ասում էին. «2 օր առաջ անակնկալի եկանք, երբ ՀԷՑ-ի աշխատակիցները այցելեցին մեր բնակարաններ: Նրանք նախ ցավակցություն հայտնեցին զոհված մեր ազատամարտիկների համար, իսկ հետո ամեն ընտանիքի ՀԷՑ-ի ղեկավար կազմի կողմից փոխանցեցին 500 հազարական դրամ»: Գ.Շամշյանի տեղեկություններով` ՀԷՑ-ի աշխատակիցները այցելել են 26 ընտանիք, որոնց առձեռն փոխանցել են նշված գումարը: Նմանատիպ ակցիաներ ՀԷՑ-ի կողմից կատարվել են նաև Հայաստանում: Այս պահին էլ ՀԷՑ-ի աշխատակիցները մեկնում են Արցախում տեղակայված N զորամաս, որտեղ զինվորներին են հանձնելու առաջին անհրաժեշտության պարագաներ, ծխախոտ և այլ իրեր: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր