27958 դիտում
11:23 18-06-2016
Ավտովթար Երևանում. բախվել են 24-ամյա վարորդի Mercedes-ն ու 49-ամյա վարորդի Mitsubishi-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի քաղաքի բնակիչ 49-ամյա Սամվել Յորղանյանի վարած Mitsubishi մակնիշի 34 PT 006 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 24-ամյա Արա Ասլանյանի վարած Mercedes մակնիշի 83 AS 008 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինը հարվածել է նաև հեռախոսակապի մալուխների համար նախատեսված տուփին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+