Տիգրան Սարգսյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են ԵՏՄ-ում ընդհանուր գազային շուկա ձևավորելու կոնցեպցիան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ քննարկել է ԵՏՄ-ում ընդհանուր գազային շուկա ձևավորման կոնցեպցիան:
Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության մամուլի հաղորդագրությունում:
Տիգրան Սարգսյանի ու Միլլերի հանդիպումը կայացել է Պետերբուրգյան տնտեսական ֆորում-2016-ի շրջանակներում:
Տիգրան Սարգսյանն առաջարկել է պարբերական հանդիպումներ անցկացնել «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ: