211652_close_icon
views-count52882 դիտում article-date 13:28 20-06-2016

Ծփում է Սևանը, կանչում է Սևանը. Lexus-ի օրինախախտ վարորդը սկուտերով մեկնում է Սևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը բազմաթիվ անգամ հորդորել է վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցները վարեն ամրագոտին կապած, ինչը առաջին հերթին բխում է հենց վարորդի շահերից: Իսկ այն վարորդները, ովքեր կվարեն առանց ամրագոոտւ` կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այսօր` հունիսի 20-ին, Իսակովի պողոտայում Lexus մակնիշի 70 PP 707 ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու, իսկ Lexus-ն օգտագործում էր որպես քարշակ` տեղափոխելով սկուտեր: Հավանաբար, լեքսուսավարը երևանյան շոգից «խաշված»` շտապում էր Սևան: Հուսով ենք, որ գոնե լճում սկուտերը վարելիս, կամ լողանալիս` կպահպանի անվտանգության կանոնները: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր