211652_close_icon
views-count4082 դիտում article-date 09:00 08-04-2021

«Դաշտում կմնան միայն իշխանական կայքերը, որոնք դիտում չունեն, բայց հասկանալի պատճառներով գովազդը ծփում է». Aravot.am

Մեդիա ոլորտի ներկայացուցիչները առցանց լրատվամիջոցներից տոտալիզատորների գովազդները հանելուն դեմ են: Վստահեցնում են՝ մեդիան լուրջ ֆինանսական վնասներ կկրի:

«Նման փոփոխությունները չեն արվում այսպես միանգամից եւ այսպես փնթի ձեւով: Չկա հաշվարկ, չկա որեւէ միջազգային փորձի կիրառում կամ դրան ակնարկ: Ուղղակի փնթի կերպով վերցրել են ու ասում են, որ տոտալիզատորների գովազդների մեծ մասը պետք է դուրս գան առցանց մեդիաներից: Իմ կարծիքով, դա մանր վրեժխնդրության նման մի բան է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանն՝ անդրադառնալով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

Հիշեցնենք՝ նոր նախագծով առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում փոփոխություն անել, այն է՝ լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում: Նախագիծը հարուցել է մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների զայրույթը, որոնք վստահեցնում են՝ լրատվամիջոցները կկրեն ֆինանսական լուրջ կորուստներ: Նրանց համոզմամբ, այսինքն՝ կառավարությունը ոչ թե կանոնակարգում է ոլորտը, այլ հերթական անգամ վնասում լրատվամիջոցներին: 

Արամ Անտինյանն ասում է՝ ակնհայտ փաստ է, որ մեդիաների հիմնական մասն այսօր չի աշխատում իշխանությունների համար եւ դա փորձ է լրատվամիջոցներին ճնշելու. «Երբ օրենք են մտցնում եւ ասում են, որ հենց այս պահից մտնում է ուժի մեջ, դիվերսիֆիկացվելու հնարավորություն մեդիան չի ունենում, որպեսզի այլ աղբյուրներ որոնի եւ այդ ընթացքում՝ կլինի 8 ամիս, 1 տարի, լրատվամիջոցի մոտ բաց է առաջանում եւ ակնհայտ է, որ սա մեդիաներին ճնշելու հերթական նախաձեռնությունն է եւ մանր վրեժխնդրություն՝ ոչ ավելին»:

Արամ Անտինյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նախագծով սահմանափակում են միայն առցանց լրատվամիջոցներին, սակայն սոցիալական ցանցերում, փողոցներում՝ գովազդային վահանակներին այդպիսի գովազդի տեղադրումը նախագծով չի կարգավորվում։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր