211652_close_icon
views-count83956 դիտում article-date 10:08 17-06-2019

Գեղարքունիքի մարզի ոստիկանները մարզի ոստիկանապետի գլխավորությամբ իրականացրել են «Ծփում է Սևանը, կանչում է Սևանը» օպերացիան. 50-ից ավելի ավտոմեքենա տեղափոխվել է «պլաշչադկա», 100-ից ավելի խախտում անողների վրա էլ ակտ է գրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ ուժեղացված ծառայություն (ժողովրդի ասած՝ ռեյդ) են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այն կապված է ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի, հետախուզվողների, ոչ սթափ վիճակում վարորդների հայտնաբերման հետ։ Այս շաբաթ և կիրակի օրերին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում, որը ղեկավարել է մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը։ Մարզի տարածքային գրեթե բոլոր բաժինների ծառայողները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ իրենց վարչական տարածքներում հայտնաբերել են և տարածքային բաժինների հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, իսկ վարչական իրավախախտման 100-ից ավելի արձանագրություններ են կազմվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերացիան կրել է «Ծփում է Սևանը, կանչում է Սևանը» անունը, իսկ հավաքվածներն էլ ասում էին. «Էս կարող ա՞՝ «փուշդ հանեմ» օպերացիան ա»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տարվել նաև մարզում աչքի ընկնող մի քանի անձանց ավտոմեքենաներ, ովքեր չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Իրենց համարելով մարզում որպես «դեմք»՝ ավտոմեքենաները վարել են՝ իրենց մոտ առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու, իսկ երբ ոստիկանները պահանջել են վարորդական իրավունքի վկայականները, նրանք պատասխանել են. «Էս բան ա՞ փոխվել, որ մեզ էլ եք արդեն կոխում պլաշչադկա»։ Իսկ հետո էլ հայտնի՝ «Պահանջվում է ստախոս» ներկայացման գլխավոր հերոսի՝ Փչան Թոդորոսի օրինակով ասել են. «Ո՞վ պրավա չունի»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը նաև ականատես է եղել, որ որոշ վարորդների, երբ ոստիկանները ստուգում էին, նրանք հեռախոսով զանգում, իրենց բարեկամներին զգուշացնում էին՝ ասելով. «Սևանի յաներով մի էկեք, միլիցեքը դրած, տժժացնում են, սաղին կատոկ են անում, ով դակումենտ չի ունենում։ Ձկան փուշը ո՞նց են հանում, ըտենց սաղի փուշը հանում են»։ Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և այն կրելու է պարբերական բնույթ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր