211652_close_icon
views-count1075 դիտում article-date 13:37 21-06-2016

ՀՀ պաշտպանության նախարարությունը դասընթաց է կազմակերպում լրագրողների համար

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ կազմակերպում է «Զինվորական-քաղաքացիական հարաբերություններ և զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության հարցեր» խորագրով դասընթաց` ոլորտով հետաքրքրված լրագրողների համար։ Մեկ ամիս տևողությամբ դասընթացը կմեկնարկի 2016թ. հուլիսին (շաբաթական երկու հանդիպում` 4 ակադեմիական ժամ յուրաքանչյուրը): Դասընթացի ավարտին լավագույն մասնակիցներին շնորհվելու է հավաստագիր ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Դասընթացն անվճար է: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 30-ը ուղարկել ինքնակենսագրություն և կոնտակտային տվյալները [email protected] և [email protected], էլեկտրոնային հասցեներին: Դասընթացն անցկացվելու է հետևյալ թեմաներով. ժամանակակից բանակների գործառնական փոխակերպումները, արդի հասարակություններում բանակի և զինծառայության ընկալման առանձնահատկությունները, զինվորաքաղաքացիական հարաբերությունների տեսական հիմնահարցերը, բանակ-հասարակություն հարաբերություններում առկա խնդիրներն ու դրանց լուծման փորձը, զինված ուժերի քաղաքացիական-ժողովրդավարական վերահսկողության հարցերում ԶԼՄ-ների դերը բանակի և զինծառայողների կերպարը հասարակական ընկալումներում և ԶԼՄ-ներում, զինված հակամարտությունների լուսաբանման հիմնախնդիրները, զինծառայության հետ կապված սոցիալ-հոգեբանական հիմնահարցերը, Տեղեկատվական ազատությունն ու տեղեկատվական անվտանգությունը պաշտպանական ոլորտում:

Նմանատիպ նյութեր