71948 դիտում
12:25 20-03-2015
Դատարանը Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը կատարած անձանց «պարտակելու» մեջ կասկածվող Թիզին կալանավորեց. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարան էր բերվել «Թիզ Կարեն» մականվամբ Երևան քաղաքի Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում համար ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և Կ. Երեմյանը վերցվեց երկամսյա կալանքի:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված դատարան են բերել ևս մի քանի հոգու, որոնց համար ԱԱԾ քննչական վարչությունը դիմել է դատարան, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ընտրվի երկամսյա կալանք: Այս պահին 1 հոգու նկատմամբ նույնպես դռնփակ դատական նիստ է սկսվել:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/19/46721/]հայտնել էր [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը[/url], պահին Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած Երրորդմասցի Լյովիկի և նրա 2 ընկերների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էին Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում շրջապատում ճանաչում են «Թիզ Կարեն» մականվամբ, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 5-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Հուսիկի Կարապետյանը և Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/8 շենքի 30 բնակարանի բնակիչ, 33-ամյա Ալեքսեյ Սարգիսի Մկրտչյանը:
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնել էր, որ վերջիններս կասկածվում են Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը կատարած անձանց պարտակելու մեջ: Նրա հետ զրույցում Ավան-Առինջի բնակիչներն ասում էին. «Տեսանք՝ Մասիվի ու Ավանի միլիցեքը Կարենին իրա Audi Q7 մակնիշի 10 QՍ 100 համարանիշի ավտոմեքենայով տարան, հետո տարան Արտյոմին ու Ալեքսեյին: Մի քանի ժամ անց իմացանք, որ Մասիվի ոստիկանությունից նրանց տեղափոխել են ԱԱԾ»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց բռնել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ ձեռնարկելով օպերատիվ–հետախուզական գործողություններ: Այդ պահին Կ. Երեմյանի Audi Q7 մակնիշի ավտոմեքենան էլ գտնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածքում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 20-ին, Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը հնարավոր է դիմի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի սպանությունը կատարած անձանց պարտակելու մեջ կասկածվողները վերցվեն երկամսյա կալանքի:
Լուսանկարը և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5256 դիտում
16:23 21-06-2016
«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանությունը վկաներից ոմանց ֆիլմ է հիշեցրել, ոմանց էլ` հրավառություն