211652_close_icon
views-count22906 դիտում article-date 20:57 21-06-2016

Արտակարգ իրավիճակ Նոր Նորք վարչական շրջանում. Լվովյան 1-ին զանգվածի 23 տան բնակիչները ստիպված լքել են բնակարանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր Նորքի Լվովյան 1-ին զանգվածի 23 տունը արդեն մոտ մեկ շաբաթ է դարձել է <<ջրամբար>>: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բնակարանը ինչ-ինչ պատճառներով ջուր է լցվում, որի հետևանքով ընտանիքի անդամները բնակվում են բարեկամի տանը: Ընտանիքի մայրը՝ տիկին Գոհար Գրիգորյանը, տեղեկացրեց, որ նույնիսկ քաղաքապետարանի թեժ գիծ է զանգահարել, սակայն ժամանած այսպես կոչված մասնագետները ասելեն, որ հնարավոր չի գտնել ջրի աղբյուրը: Տան հետևի մասում գտնվող ավտոտնակում նույնպես նման իրավիճակ է տիրում,սակայն կրկին չգիտեն և չեն հասկանում պատճառը: [color=#EF2929] Shamshyan.com[/color]-ի հետ զրույցում տան տիկինը վրդովված ասում էր. «Երկու անչափահաս երեխա ունեմ տանը, ինչի՞ պետք է նրանք խոնավության մեջ մեծանան, երբ հարցին կարելի է հեշտ ու հանգիստ լուծում տալ: Նման իրավիճակ եղել է մոտ 2 տարի առաջ, սակայն ամուսնուս ջանքերով խնդիրը վերացվել է, այսօր կրկին կանգնած ենք նույն խնդրի առաջ, սակայն լուծում չենք գտնում, իսկ պատկան մարմինները անտարբեր են իրենց պահում, չգիտենք այս խնդրին ինչպե՞ս լուծում տանք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր