211652_close_icon
views-count58182 դիտում article-date 16:03 22-06-2016

7 օր անց ջրասուզակներին և գյուղացիներին հաջողվեց Դեբեդ գետում հայտնաբերել 22-ամյա երիտասարդի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Դեբեդավան գյուղի վարչական տարածքով հոսող Դեբեդ գետում ջրասուզակներն ու գյուղացիները հայտնաբերեցին Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 22-ամյա Արեն Մուսայելյանի դին: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/20/88408/] ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 20-ին, վաղ առավոտվանից Տավուշի մարզի Այրում կայարանի մոտով հոսող Դեբեդ գետում մի քանի գյուղերի բնակիչներ, Տավուշի մարզի հրշեջ-փրկարարները, Նոյեմբերյանի ոստիկանության ծառայողներն ու Սևանից ժամանած ջրասուզակները սկսել էին Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ, 22-ամյա Արեն Մուսայելյանի դիակի որոնողական աշխատանքները: Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում էր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ կամուրջը գտնվում է անբարեկարգ վիճակում. կամրջի վրա բացակայում են պաշտպանիչ արգելապատնեշներ, մինչդեռ Տավուշի` իրեն աստվածավախ համարող Մեծն մարզպետն Հովիկ Աբովյանը, եթե ժամանակին հետամուտ լիներ և կամուրջների վրա տեղադրեին արգելապատնեշներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա: Տեղում աշխատանքներին օնլայն եղանակով հետևում էր Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ Ա. Ցոլակյանն էլ իրավիճակի մասին անընդհատ հեռախոսով տեղեկություններ էր փոխանցում նախարարին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Էդիկ Սիմոնյանի Տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր