50953 դիտում
23:32 22-06-2016
Արտակարգ դեպք Երևանում․ «Ամերիաբանկ»-ի մոտ ամբարձիչի վրա աշխատանքներ կատարող բանվորները վայր են ընկել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Այսօր՝ հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։00-ի սահմաններում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 4-րդ և թիվ 6-րդ շտապօգնության հերթապահ բրիգադները, իրենց մոտ են տեղափոխել կատատրավմա, շոկային վիճակ ախտորոշմաբ 50-ամյա Արմեն Մկրտչյանին և պոլիտրավմա, շոկային վիճակ ախտորոշմամբ՝ 60-ամյա Մխիթար Գալստյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են բարձրահարկ կռունկից վայր ընկնելու հետևանքով։
Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել «Ամերիաբանկ»-ի հետնամասից։
Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներով պարզել են, որ այսօր՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Գրիգոր Լուսավորիչ 9 հասցեի դիմաց, «Газель» մակնիշի 005 ZZ 35 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ 64-ամյա Մաքսիմ Միրզոյանը, նշված ավտոմեքենայով բախվել է նշված վայրում աշխատանքներ իրականացնող ամբարձիչ ավտոմեքենային։
Ձեռնակրված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա․ Մկրտչյանն ու Մ․ Գալստյանը նշված ամբարձիչի վրա աշխատանքներ իրականացնելիս են եղել, և վայր են ընկել ամբարձիչի վրայից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Մ․Միրզոյանը, ով աշխատում է «Վարդանյան Շին» ՍՊԸ-ում, մեղայականով ներկայացել է ոստիկանության կենտրոնականի բաժին։
ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: