1978 դիտում
20:14 23-06-2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
Հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել երկու զեկուցողներին էլ այսօր մեզ ներկայացված գերազանց տեքստերի համար, որոնք փայլուն են ինչպես քաղաքական, այնպես էլ ակադեմիական տեսանկյունից: Կրթությունն ու մշակույթը ազդեցիկ գործիքներ են՝ կանխարգելելու հասարակության ծայրահեղականացումը եւ աջակցելու քաղաքացիական հասարակությանը՝ կառուցելու ժողովրդավարական քաղաքացիականության վրա խարսխված համակեցություն: Միեւնույն ժամանակ, կրթությունն ու մշակույթը ազդեցիկ աղբյուրներ են ինտելեկտուալ առաջխաղացման եւ զարգացման համար, ինչը հնարավորություն է տալիս մեզ ձեռք բերել գիտելիքներ եւ քննադատական մտածողություն, եւ մեզ շրջապատող աշխարհը առավել լայն՝ տարբեր դիտանկյուններից նայելու կարողություն: Ես մտահոգություն ունեմ, եւ երկու զեկույցները գալիս են կրկնապատկելու իմ մտահոգությունը, որ մենք բավարար գիտակցություն չունենք կրթության եւ մշակույթի՝ հասարակական զարգացումների վրա ունեցած երկարաժամկետ ազդեցության վերաբերյալ:
Կրթական ոլորտում քաղաքականությունը, սովորաբար, ուղղված է անձին տալու մասնագիտական գիտելիքներ եւ կարողություններ՝ ելնելով նախեւառաջ տնտեսական առաջնահերթություններից, մինչդեռ մարդու անձնական ինտելեկտուալ զարգացումը մնում է շատ կարեւոր ործիք հասարակական համալիր զարգացումների եւ ընդհանրական կենսակերպի համար, մի բան, որ, խոշոր հաշվով, Եվրոպայում արհամարվել է վերջին տասնամյակների ընթացքում: Բացառապես դեպի տնտեսություն միտված քաղաքական բանավեճն ու կրթական եւ մշակութային քաղաքականությունները պետք է վերանայվեն՝ պատասխաններ գտնելու եվրոպական հասարակություններում գնալով աճող համալիր մարտահրավերներին: Ցավով եմ արձանագրում, որ կրթությունն ու մշակույթը առաջնային ոլորտներից էին, որտեղ տնտեսական ու ֆինանսական խնդիրներով պայմանավորված, եվրոպական մի շարք երկրներում կառավարությունները կրճատեցին պետական ֆինանսավորումը:
Կրթության ու մշակույթի ոլորտներում ներդրումներին, ինչպես ճշմարտացիորեն նշեց մեր բրիտանացի գործընկերը, պետք է տրվի առաջնահերթություն ճիշտ անպես, ինչպես մենք Եվրոպայում առաջնահերթ ենք դիտում ենթակառուցվածքների, անվտանգության եւ հանրային կյանքի այլ կարեւոր ոլորտներում կատարվող ներդրումները: Բայցեւայնպես, իրավիճակն այդ առումով եվրոպական տարբեր երկրներում տարբեր են, եւ զեկուցների՝ ընդհանրացումներ կատարելու փորձերը, խոշոր հաշվով, հարաբերական են: Զեկուցողները նշում են նաեւ այն վտանների մասին, որ առանձին իրավիճակներում կարող է բխել կրթության եւ մշակույթի աղափարախոսակայնացումից, ինչպես մենք պատմականորեն տեսել ենք Խորհրդային Միության եւ նացիստական Գերմանիայի պատմափուլերում, երբ այդ ոլորտների գաղափարախոսակայնացումը ծառայում էր կոնկրետ վարչակարգերի քաղաքական օրակարգերին ու քաղաքական նպատակներին: Մոտավորապես ճիշտ նման իրավիճակ մենք ունենք այսօր Ադրբեջանում: Եթե ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչ քիչ առաջ ասաց Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը՝ կապված հայերի կողմից, այսպես ասած, «Ադրբեջանի պատմական ժառանգության հայկականացման կամ յուրացման» մեղադրանքների վերաբերյալ, կհասկանանք, որ դա չափազանց դիպուկ ապացույցն է այն ամենի, որ այսօր էլ կան կառավարություններ, որոնք անգամ մշակույթն ու կրթությունն են ենթարկում տիրապետող գաղափարախոսությանը, հետեւաբար նաեւ՝ տվյալ վարչակարգի քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանը, ինչը չափազանց վտանգավոր է: Զեկույցները, մյուս կողմից, անդրադառնում են սփյուռքյան համայնքներին եւ այստեղ ակնհայտ է, որ փոքրամասնություն կազմող համայնքների եւ փախստականների ինտերումը այսօրվա Եվրոպայի համար իրենից ներկայացնում է մեծ մարտահրավեր:
Կրթությունն ու մշակույթն այս առումով երկու կարեւոր համակարգային հարթություններ են՝ ապահովելու բոլոր այն խմբերի ինետգրացիան, որոնք տարբերվող ինքնությունների կրող են: Իսկապես, համայնքային, սփյուռքյան այդ կազմակերպությունները պետք է ֆինանսավորում ստանան պետական միջոցներից, եւ Շվեդիան այս հարցում պարզապես օրինակելի երկիր է, որտեղ բոլոր համայնքային կազմակերպությունները ֆինանսավորւմ են ստանում պետական բյուջեից՝ իրենց ազային-համայնքային կյանքը կազմակերպելու համար: Բայց մյուս կողմից պարտավոր ենք նաեւ արձանարել, որ տվյալ համայնքային կազմակերպություններն ու փոքրամասնություն հանդիսացող խմբերն էլ իրենց հերթին պետք է հարեն տվյալ երկրի սոցիալական համակեցության, ներդաշնակության եւ միասին ապրելու ավանդույթներն ու մշակույթը: Ցավոք սրտի, այն ինչ տեղի ունեցավ այս տարի՝ ապրիլի 9-ին, Ստոկհոլմի քաղաքային հրապարակներից մեկում, մեծ մտահոության տեղ է տալիս, երբ Շվեդիայում ործող թուրքական համայնքային կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Բարբարոս Լեյլանին ցուցարարներին դիմելով հանդես եկավ «մահ հայերին» կարախոսով, ինչը մեծ մարտահրավեր էր ոչ միայն փախստականների ու այլ փաքրամասնությունների ինտեգրման ու սոցիալական համակեցության մեծ ավանդույթներ ունեցող այդ երկրի մշակույթին, այլեւ հասարակության ներսում ծայրահեղականության դուռ բացող անչափ վտանգավոր փորձ եւ Թուրքիայի կողմից պատմական հայրենիքից դուրս ապրող հայրենակիցներին՝ սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու անընդունելի օրինակ:
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
21:00 23-06-2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1348 դիտում
18:20 21-06-2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը
1640 դիտում
19:46 21-06-2016
ԵԽԽՎ-ի՝ հունիսի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
Այս բաժնից
622 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
916 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
661 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով