6199 դիտում
18:36 23-06-2016
Լոռու մարզում տեղի ունեցան ՀՀ ԱԻՆ ամենամյա հատուկ տակտիկական զորավարժանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 23-ին, Լոռու մարզի Ալավարդի քաղաքում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ տակտիկական զորվարժություն` միասնական ուժերով անտառահրդեհումները մարելու ուղղությամբ:
Ամենամյա միջոցառումը ղեկավարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Իրենց բրիգադներով ներկա էին «Էլեկտրացանցեր», «ԳազպրոմԱրմենիա», «Հայջրմուղկոյուղի» ընկերությունների ներկայացուցիչները, Շտապօգնության բրիգադը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Լոոռւ մարզի անտառապետերը, համայնքների ղեկավարներ, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի տեղի մանսաճյուղն ու Թումանյանի բաժնի հրշեջ-փրկարարները, ովքեր ճոպանի միջոցով վիրավորին Դեբեդի վտակի մի ափից մյուս ափ տեղափոխեցին և հանձնեցին շտապօգնության բրիգադին:
Ծրագրի նպատակն էր բոլոր մասնակիցների գործունեությունը համատեղել, իսկ իրականին մոտ իրադրություններում անցկացվող զորավարժանքները կնպաստեն անձնակազմի գործողությունների հմտությունների յուրացմանը և զարգացմանը:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
23:30 07-09-2022
ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ Արարատի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1352 դիտում
16:45 24-02-2021
ԱԻՆ-ը հատուկ տակտիկական ուսումնավարժանք է իրականացնելու