211652_close_icon
views-count1564 դիտում article-date 09:07 24-06-2016

Հանրապետության տարբեր խոտածածկ հատվածներում բռնկված հրդեհները մարվել են

Մայիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ինչպես տեղելացնում է ՀՀ ԱԻն-ը, մասնավորապես՝ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 հասցեում գտնող «Չերի» ռեստորանի մոտակայքում այրվել է 300 քմ մակերեսով խոտածածկույթ, Հրազդան մարզադաշտի մոտակայքում՝ 1000 քմ, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզի բակում՝ 200 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքում՝ 800 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել են 5 ծիրանի, 3 բալի, 2 սալորի, 1 դեղձի և 4 սերկևիլի ծառեր, Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային գերեզմանատան մոտակայքում՝ 250 քմ, Արմավիրի մարզի Արգավանդ գյուղում՝ Դեկորա խանութի մոտակայքում՝ 150 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր