211652_close_icon
views-count2725 դիտում article-date 09:59 24-06-2016

ՀՀ ԿԲ անդամի փողերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 44 մլն դրամ, 13 հազար եվրո և 114 հազար դրամ: Նրա փոխառությունները 2015 վերջին կազմել են 60 հազար դոլար: ԿԲ խորհրդի անդամի ընդհանուր եկամուտները կազմել են 38 մլն 288 հազար դրամ, որից ավելի քան 22 մլն 151 հազար դրամը եղել է տարեկան աշխատավարձը (1մլն 845 հազար դրամ): 1 մլն 687 հազար դրամն էլ նա հայտարարագրել է իբրև փոխառությունների դիմաց ստացած տոկոսավճար: 349 հազար դրամ էլ ապահովագրական հատուցման դիմաց է ստացել: Իսկ իբրև շահաբաժին հայտարարագրել է 14 մլն 100 հազար դրամի եկամուտ: Հարկ է նկատել, որ ԿԲ խորհրդի անդամի կինը՝ Արմենուհի Օրդյանն էլ իբրև դրամական միջոց հայտարարագրել է 17 հազար դրամ և 16 հազար դոլար: Նրա ամսական եկամուտը կազմել է 286 հազար դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր