211652_close_icon
views-count3186 դիտում article-date 10:32 24-06-2016

Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիության կազմից. Brexit-ի կողմնակիցները հաղթանակ են տարել

Մեծ Բրիտանիայում ԵՄ-ը լքելու հանրաքվեի արդյունքներով հաղթանակ են տարել Brexit-ի կողմնակիցները՝ հաղթահարելով 16,7 մլն ընտրողների շեմը: Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին, կողմ և դեմ քվեների միջև տարբերությունը նվազագույն է եղել: Այսպես, ԵՄ կազմից դուրս գալու օգտին է քվեարկել բրիտանացիների 51.8 %-ը, դեմ՝ 48.2%-ը: Մինչ կհաշվարկեին ձայները, մի քանի ժամերի ընթացքում առաջ էին անցնում մերթ ԵՄ-ը լքելու, մերթ այդ կառույցում մնալ ցանկացողները: Նշենք, որ հանրաքվեն իրավաբանական բնույթ չի կրում, այն է՝ կառավարությունը կարող է ինքնուրույն որոշել երկրի ճակատագիրը: Միևնույն ժամանակ փորձագետները ընդգծում են, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը ինքն է հրահրել հանրաքվեի անցկացումը, և այդ դեպքում բրիտանացիները դժվար թե կարողանան արհամարհել նրա կարծիքը:

Նմանատիպ նյութեր