211652_close_icon
views-count3637 դիտում article-date 12:46 24-06-2016

«Կանաչ ստվարաթղթե տանկի» գործով դատախազը հրաժարվեց Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքից

Դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել ամբաստանյալ «կանաչ տանկի» գործով մեղադրյալ Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, ինչպես նաև սպառվել է նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած դատական նիստին հայտարարեց մեղադրանքը պաշտպանող դատախազը: Նա, ներկայացնելով միջնորդությունը, հղում կատարեց Քր.դատ օր.-ի համապատասխան հոդվածներին` դադարեցնել Արտակ Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր պատրաստած ստվարաթղթե կանաչ տանկով հայտնելով իր դժգոհությունը՝ Սահմանադրական հանրաքվեի հետ կապված, ակցիա էր իրականացրել՝ տանկով «հարվածելով» Ազգային անվտանգության շենքի պատին: Դատարանն այս պահին խորհրդակցական սենյակում է:

Նմանատիպ նյութեր