211652_close_icon
views-count5188 դիտում article-date 23:10 17-10-2016

Իվան Ռակիտիչ. 4-րդ համարը ընտրել եմ Գվարդիոլայի պատճառով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը պատմել է, թե ինչու է կատալոնական ակումբ տեղափոխվելիս ընտրել 4-րդ համար մարզաշապիկը: ««Բարսելոնա» տեղափոխվելիս Գվարդիոլան արդեն այնտեղ չէր, սակայն ես խնդրեցի 4-րդ համարը, քանի որ նա այդ համարի տակ է խաղացել: Դա իսկապես առանձնահատուկ պահ էր ինձ համար: Ինչ վերաբերում է Ինյեստայի խաղին, ապա ինձ միշտ թվում է, թե նա խաղադաշտում պարում է: Այնպիսի զգացողություն է, որ դասական երաժշտություն է: Նրա յուրաքանչյուր քայլը` դա գնդակի հետ պար է», ասել է Ռակիտիչը:

Նմանատիպ նյութեր