211652_close_icon
views-count64056 դիտում article-date 11:53 25-06-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շտապ մեկնել է Արթիկ՝ տեղում ծանոթանալու աղետի պատճառած վնասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 25-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելում է Շիրակի մարզ: Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը տեղում ծանոթանալու է Արթիկ քաղաքում երեկ տեղի ունեցած արտակարգ իրավիճակին, ինչի պատճառով ջրհեղեղն ավերածություններ ու մեծ վնասներ է պատճառել արթիկցիներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին ուղեկցում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: *** Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետ Հ. Աբրահամյանը, նախարարներ Ա. Երիցյանը, Դ. Լոքյանը, Ն. Սարգսյանը և Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը Հ. Աբրահամյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացան աղետի հետևանքով առաջացած վնասներին: Գրեթե բոլոր վայրերը վարչապետն անձամբ այցելեց՝ մի քանի ժամ ոտքով շրջելով աղետի վայրում, այդ թվում՝ մանկապարտեզում, դպրոցում, որից հետո վարչապետը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց Արթիկի քաղաքապետարանում: Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/24/88813/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունիսի 24-ին, 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել: Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+

Նմանատիպ նյութեր