211652_close_icon
views-count8095 դիտում article-date 17:00 25-06-2016

Կինը Արթուրին խոզ է անվանել, ինչի պատճառով այնպիսի հարվածի է արժանացել, որ վնասվել է տեսողությունը

Արթուր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, իր բնակության վայրում՝ Աբովյան քաղաքի Չափիչի 1-ին հանրակացարանի թիվ 56-57 բնակարանում, տան գույքը թափթփված թողնելու համար վիճաբանության մեջ է բռնվել իր կնոջ՝ Ռուզաննա Հովհաննեսի Մարգարյանի հետ, որի ընթացքում վերջինիս կողմից իրեն դիտողություններ անելու և «խոզ» անվանելու պատճառով աջ ձեռքի բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա ձախ աչքի շրջանին՝ դիտավորությամբ պատճառելով ձախ աչքի եղջրենու թափանցող ակնագնդի պարունակության արտանկումով վնասվածքի և ձախ աչքում առարկայական տեսողության կորստի ձևով առողջության ծանր վնաս: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր