211652_close_icon
views-count2612 դիտում article-date 19:20 19-07-2022

««Մաշինը», որ անցել էր ողջ պատերազմն ու վնասվել մի քանի տեղից, հասավ Արթուրին՝ բեռնախցիկում բերելով հիշողության սարքը, որտեղ դուստրերի մանկության ու Շուշիի տան լուսանկարներն էին». JAMnews

JAMnews-ը գրում է.« Հնգամյա Աննա Ղուլյանը ապրում է Երևանի արվարձաններից մեկում, մեկ սենյականոց բնակարանում, իր փոքրիկ քրոջ, ծնողների ու մամայի հորաքրոջ հետ։ Հարմարվել են, բայց միևնույնն է, տունն իրենցը չէ։ Իրենցը մնացել է Շուշիում։

Այս բնակարան Ղուլյանները տեղափոխվել են ամիսներ առաջ՝ ժամանակավոր կացարանից և մեկ այլ վարձով բնակարանից հետո։ Հին, բայց կոկիկ այս տանն ամեն ինչ պատմում է անցյալի մասին, բայց ոչ այս ընտանիքի։ Ղուլյաններն այստեղ ոչինչ չունեն։


Վերոնիկայի խոսքով՝ Ղուլյանները երեխա ունեցող վերջին ընտանիքներից են, որ դուրս են եկել Շուշիից 2020 թ.-ի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ամուսինը՝ Արթուրը, ռազմաճակատում էր, իսկ Վերոնիկան դուստրերի՝ 3.5 տարեկան Աննայի և 4 ամսական Նարեի հետ՝ ապաստարանում։

2020 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ նրանց տարհանեցին, նա իր հետ ոչինչ չէր վերցրել, ​​բացի կրտսեր դստեր կաթնախառնուրդից և տակդիրներից։

«Չէի էլ մտածում որևէ բան վերցնելու մասին, որովհետև վստահ էի՝ մի քանի օրից վերադառնալու ենք։ Ուզում էի միայն Նարեի սայլակը վերցնել, այն էլ թույլ չտվեցին. մեքենայի մեջ տեղ չկար։ Այդպես՝ մեր հագին եղած հագուստով ու մի տոպրակ տակդիրով մութն ընկնելուն պես դուրս եկանք Շուշիից»,– պատմում է Վերոնիկան։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր