211652_close_icon
views-count2807 դիտում article-date 19:00 25-06-2016

Անդրանիկ Աբովյանը` Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթում

Ս. թ. հունիսի 19-26-ը Սոչիում անց է կացվում «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյաին։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանից «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթին մասնակցում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Մրցույթի կարգի համաձայն մասնակիցները կներկայացնեն կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում: Նշենք, որ մրցույթին մասնակցում է Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կիրգիզիայից, Ճապոնիայից, Ուկրաինայից և այլ երկրներից բալետի 47 արտիստ՝ 19–26 տարեկան: 2006 թվականից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է:

Նմանատիպ նյութեր