211652_close_icon
views-count2281 դիտում article-date 18:36 01-07-2016

Հայաստանցի մասնակիցն «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի

Հունիսի 19-26-ը, Սոչիում անցկացվել է «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մրցույթին մասնակցել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Կարևոր այս ստուգատեսում հայաստանցի պարողն արժանացել է դիպլոմի և դիպլոմանտի կոչման, ինչի արդյունքում էլ տեղում մի շարք հեղինակավոր փառատոների մասնակցության հրավերներ է ստացել: Հիշեցնենք, որ «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի կարգի համաձայն, մասնակիցները ներկայացրել են կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում: Մրցույթին մասնակցել է 19–26 տարեկան բալետի 47 արտիստ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կիրգիզիայից, Ուկրաինայից և այլ երկրներից: 2006 թվականից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է:

Նմանատիպ նյութեր