Հանրապետության հրապարակում շուտով կսկսվի էկումենիկ աղոթքը
Քիչ հետո Հռոմի պապի հանդիսապետությամբ Հանրապետության հրապարակում կմեկնարկի էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է, որտեղ արդեն մի քանի ժամ առաջ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ` հույս ունենալով մոտիկից տեսնել Հռոմի պապին և ստանալ նրա օրհնությունը:
Մինչ կմեկնարկի աղոթքը, համերգով հանդես եկավ պետական երիտասարդական նվագախումբը:
Հանրապետության հրապարակում են՝ Հանրապետության նախագահը և Առաջին տիկինը, Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մտավորականներ։