4331 դիտում
22:20 26-06-2016
Հեծանիվը կիրառվում էր ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու միջոց
Հեծանիվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, 17-րդ դարում համարյա միաժամանակ ստեղծվել են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։
Առաջին երկանիվ հեծանիվները երևացին 19-րդ դարի սկզբներին։ 1817 թվականին բարոն Կառլ ֆոն Դրեզը ստեղծեց առաջին երկանիվ հեծանիվը։ Դրանք չունեին ղեկ, անիվները փայտից Էին՝ ամրացված երկաթե օղերով, շարժվում Էին ոտքերով գետնից հրելու միջոցով։ Հետագայում ավելացվեց ղեկ և ոտնակ։
Փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով, արագությունը մեծացնելու նպատակով մեծացվեց տանող անվի տրամագիծը (հասավ նույնիսկ 180 սմ)։
Սկսվեց հեծանիվի արդյունաբերական արտադրությունը։ Այդ նույն ժամանակ հեծանիվը սկսեց կիրառվել ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք և հանդերձանք փոխադրելու և կապի միջոց, եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր։
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
09:44 14-06-2024
«Հեծանիվը համերաշխություն է, հեծանիվը ներշնչանք է». Փաշինյանը կրկին հեծանիվ է վարել քաղաքացիների հետ
Այս բաժնից
1384 դիտում
14:05 04-01-2025
Սելենա Գոմեսը պատմել է իր առաջին համբույրի մասին
1093 դիտում
12:18 04-01-2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել