1166 դիտում
20:33 27-06-2016
Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նման այցերի պարբերականությունը, որոնք, Նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը նախապատրաստվում է աշնանը Վաշինգտոնում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստին:
Նախագահը բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը:
Բրիջիթ Բրինքը ներկայացրել է Հայաստան իր այցի շրջանակներում պետական պաշտոնյաների, երիտասարդ ձեռնարկատերերի, քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների հետ ունեցած հանդիպումներից տպավորությունները, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի պատշաճ նախապատրաստության նպատակով իրականացվող աշխատանքները: Նշելով, որ նա թեև Հայաստան է ժամանել առավելապես տնտեսական համագործակցության հարցերի վրա իր ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով, տիկին Բրինքը համոզվածություն է հայտնել, որ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, այդ թվում ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը զգալիորեն կնպաստեն տնտեսության զարգացմանը և տարածաշրջանի բարօրությանը: Այդ համատեքստում նա ՀՀ Նախագահից հետաքրքրվել է վերջերս Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի հարցով կայացած հանդիպման արդյունքներով և հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի հեռանկարի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետով: Հանրապետության Նախագահը հյուրին հանգամանորեն ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման ուղղությամբ իրագործվող քայլերին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին:
Նմանատիպ նյութեր
2412 դիտում
20:21 18-11-2015
Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին. ֆոտոռեպորտաժ
2930 դիտում
19:47 16-11-2016
Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին
3387 դիտում
18:58 09-02-2018
Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից