211652_close_icon
views-count76196 դիտում article-date 15:07 28-06-2016

Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի ոստիկանապետի, ՀԿԳ ավագ քննիչի և ՓԾ կապիտանի գլխավորությամբ Երևանյան լճում որոնում են երիտասարդ տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Այս պահին տեղում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները, փրկարարներն ու քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել են երիտասարդ տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ տղան իրեն նետել է ջուրը, ինչի պատճառով էլ ջրահեղձ է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Ճաղարյանի հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանում ջրասուզակը, քանի որ միայն ջրասուզակի կողմից է հնարավոր կատարել դիակի որոնման և դուրսբերման աշխատանքներ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պազրում են ջրահեղձ եղած երիտասարդի ինքնությունը: *** 16:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակն ու փրկարարները հայտնաբերեցին երիտասարդի դին և այն դուրս բերեցին լճից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր