6270 դիտում
16:19 28-06-2016
ՀՀ ԿԱ ՊԵԿ. ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ. 1 ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, 2016թ. մարտի 3-ից ստանձնելով պետական եկամուտների կոմիտեի ղեկավարումը, համակարգի առջև խնդիր է դրել՝ հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ նպաստել երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը, ներկրման ու արտահանման մրցակցային շուկաների ստեղծմանը, ներդրումային միջավայրի խթանմանը և այդ ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվել պատասխանատու ստորաբաժանումներին: ՕՀՎ 4-րդ` կազմակերպական և տեղեկատվական բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի խոսքով` օպերատիվ հետախուզության վարչության առջև խնդիր է դրվել հսկողական միջոցառումներն իրականացնել` զերծ մնալով բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտություններից և տնտեսվարողներին անհարկի անհանգստություն պատճառելուց:
Մասնավորապես, հնարավոր ռիսկային երևույթների բացահայտման նպատակով վերլուծական գործիքների կիրառմամբ, համապարփակ վերլուծություններով և նախորդ ժամանակաշրջանների հետ հաշվետվական տվյալների համադրումներով նախևառաջ վեր հանել անբարեխիղճ հարկային պահվածք դրսևորած տնտեսվարողներին, ապա նոր միայն նրանց նկատմամբ իրականացնել հսկողություն: Հովհաննես Հովսեփյանի հանձնարարությամբ վարչության կողմից առավել ուշադրություն է դարձվել հատկապես գործարքների փաստաթղթաշրջանառության կանոնների շրջանցման մեխանիզմներին, իրական ծավալների և արժեքների թերհայտարարագրման խնդիրներին:
Ըստ Աշոտ Զաքարյանի, կոմիտեի ղեկավարի կողմից կարևորվել է նաև մանրածախ առևտրի ցանցերում` առավելապես ներմուծող կազմակերպությունների մասով, անապրանք գործարքների, փոխկապակցված ընկերություններին նպատակային գներով իրացման, ապրանքների կամ ծառայությունների գների, իրացման շրջանառությունների թերհայտարարագրմամբ պայմանավորված շահութաբերության ցածր մակարդակի դեպքերի հայտնաբերումը, ինչպես նաև աշխատողների թվաքանակի և իրական աշխատավարձի հայտարարագրման խնդիրների հիմնովին կարգավորումը: Առանձնակի ուշադրություն է դարձվել մոնիթորինգի, արտաքին դիտարկման, ռիսկերի հիման վրա հարկային հսկողությանն` առավել հասցեական և թիրախային դարձնելով վարչության կողմից ձեռնարկված յուրաքանչյուր միջոցառում:
ՕՀՎ 4-րդ բաժնի պետի դիտարկմամաբ, վարչարարական նոր մոտեցումներով պայմանավորված, օպերատիվ հետախուզության վարչության 2016-ի մարտ-մայիս ամիսներին արձանագրված ցուցանիշները թիրախային հսկողության արդյունք են. «2016-ի մարտ-մայիս ամիսներին իրականացվել է բյուջեի հետ
փոխհարաբերությունների ճշտության 74 ստուգում` 2015-ի նույն ժամանակահատվածի 191-ի դիմաց:
Արդյունքում արձանագրվել է 1 միլիարդ 68 միլիոն դրամ, ստուգումների քանակը նվազել է 2.6 անգամ, արդյունքում մեկ ստուգմամբ արձանագրված գումարն այս տարի ավելացել է 2.1 անգամ: 2015թ. մարտ-մայիս ամիսներին միջինը մեկ ստուգումով արձանագրվել էր 6 միլիոն 900 հազար դրամ, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 14 միլիոն 400 հազար դրամ»:
ՊԵԿ նախագահի հանձնարարականով, մինչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելը, համապարփակ ուսումնասիրվում, վերլուծվում է ռիսկային համարվող տնտեսվարողի գործունեությունը, ինչի արդյունքում էլ ՕՀՎ աշխատակիցները ներկայացնում են հիմնավորված միջնորդություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար. «Ընտրվում են այն սուբյեկտները, որոնք պարբերաբար իրականացնում են անփաստաթուղթ գործարքներ: Արտաքին դիտումներից և համապատասխան տեղեկություններ ձեռքբերելուց հետո են միայն ՕՀՎ աշխատակիցները միջամտում նրանց աշխատանքին. սա կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականն է»,-նշել է Աշոտ Զաքարյանը: Շարունակական բարեփոխումներով որդեգրված գործելաոճի և նոր մոտեցումների արդյունքում հաջողվել է նաև օպերատիվ-հետախուզական համեմատաբար քիչ միջոցառումներով էապես ավելացնել լրացուցիչ հարկային մուտքերը: Այսպես, 2016-ի մարտ-մայիս ամիսներին վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 583 միջոցառում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 763 միջոցառում, այսինքն, այս տարի արդեն իսկ 180-ով կամ 23%-ով նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, փոխարենը 2016թ. մարտ-մայիս ամիսներին կազմվել են վարչական ակտեր 146 միլիոն 300 հազար դրամով ավելի` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Կրկնապատկվել է մեկ օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ արձանագրված միջին գումարը` 2015թ.-ի մոտ 400 հազար դրամից դառնալով 800 հազար դրամ:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
3144 դիտում
15:54 07-10-2016
ՀՀ ՊԵԿ. oպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը նվազել է` արձանագրված գումարն ավելացել
5196 դիտում
18:59 06-10-2016
Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը կրճատվել է մոտ 2 անգամ. ՊԵԿ
3205 դիտում
13:10 23-01-2017
ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը` փոխարենը 283%-ով ավելացնելով մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան