3214 դիտում
13:10 23-01-2017
ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը` փոխարենը 283%-ով ավելացնելով մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը
Նախորդ տարի, 2015 թվականի համեմատ, հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է, հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ընդհանուր առմամբ` ՊԵԿ-ը 2016թ.-ին իրականացրել է 9 128 ստուգում և ուսումնասիրություն` 2015թ.-ի` 19 020-ի փոխարեն: Արդյունքում` ստուգումների քանակը կրճատվել է 52%-ով, փոխարենը 283%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը:
Հարկային վարչարարության բարելավման, ինչպես նաև հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով հարկային տեսչությունների կողմից իրականացման ենթակա մասնակի ստուգումների նկատմամբ պահանջները խստացվել են` նվազագույնի հասցնելով, մասնավորապես, ՓՄՁ դաշտում հսկողական աշխատանքների իրականացումն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի միջամտությունները:
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
19:40 01-11-2016
ՊԵԿ-ը կրճատել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը՝ կրկնապատկելով արձանագրված գումարը
6291 դիտում
16:19 28-06-2016
ՀՀ ԿԱ ՊԵԿ. ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ. 1 ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ
Այս բաժնից
1015 դիտում
16:22 30-12-2024
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ
505 դիտում
15:48 30-12-2024
2025 թ. հունվարին մաքսային մարմնում ամբողջական կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը