211652_close_icon
views-count26081 դիտում article-date 23:28 28-06-2016

«Շանգրի Լա» խաղատան մոտ BMW-ով երկաթե արգելապատնեշի մեջ մխրճված 41-ամյա վարորդը 7 օր հետո հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` հունիսի 26-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 41-ամյա Արսեն Պողոսյանը, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ալավերու բժշկական կենտրոնից` ծայրահեղ ծանր վիճակում: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2016/06/19/88320/] ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 19-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:35-ի սահմաններում Երևան-Աբովյան ճանապարահատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան մոտ, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 41-ամյա Արսեն Պողոսյանը իր վարած BMW մակնիշի 51 TU 100 համարանիշի ավտոմեքենայով հարվածել էր ճանապարհամերձ երկաթե արգելապատնեշին, որը մխրճվել էր մեքենայի մեջ: Վթարի հետևանքով Ա. Պողոսյանին տեղափոխել էին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար՝ Հրանտ Գալստյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր