268019 դիտում
02:21 05-12-2022
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 33-ամյա վարորդը «Vaz 21-06»-ով բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել․ երիտասարդ ամուսիններնն ու նրանց 3-ամյա տղան մահացել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 23։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Վահե Հովհաննիսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին՝ Աշտարակի կամրջի մոտ իր վարած «Vaz 21-06» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Հովհաննիսյանի ուղևորներ Արագածոտնի մարզի բնակիչներ 22- ամյա Արմինե Թորոսյանը և 3-ամյա Վաչե Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Աշտարակի ԲԿ շտաբօգնության ավտոմեքենային ով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան փակել գազի բալոնի փականը, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել երկաթե արգելապատնեշը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, սպայական դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Սուքիասյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ, Նորայր Խաչատրյանի, Կարեն Համբարձումյանի և Հովսեփ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 226+
226+